.jpg)
27/02/2012 09:59
Էրիկ Սիգիրջյանը Կաննում շախմատային դպրոց է բացել
Ֆրանսահայ շախմատիստ և մարզիչ Էրիկ Սիգիրջյանի գլխավորությամբ Կաննում սկսել է գործել «Ազուր» շախմատային ակումբը:
Այստեղ անցկացվում են պարապմունքներ պատանի շախմատիստների համար:
Ակումբը, ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նախատեսում է հետագայում մասնակցել Ֆրանսիայի թիմային առաջնությանը: