Վրացի ուսանողները Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել
27/02/2012 19:42

Վրացի ուսանողները Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել

Թբիլիսիում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել` Վրաստանի Կրթության և գիտության նախարարության մոտ: Նրանք պահանջել են վերացնել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման համար նախատեսված վճարները և վերականգնել վարձավճարը չվճարելու պատճառով ԲՈՒՀ-երից հեռացված ուսանողների կարգավիճակը: Այդ մասին հաղորդում է «apsny.ge» կայքը:

Ակցիայի կազմակերպիչ` Անկախ ուսանողների ասոցիացիայի անդամները Վրաստանի ԿԳ նախարարից պահանջել են անհապաղ գումարներ հատկացնել ԲՈՒՀ-երից հեռացված ուսանողների ուսման վարձերը վճարելու, ինչպես նաև` կրթաթոշակ սահմանել գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Նախարարության մոտ հավաքված երիտասարդները խոստացել են հացադուլ սկսել, եթե նախարարը չկատարի նրանց պահանջները:

Նշենք, որ նշված բողոքի ակցիան կանցկացվի նաև վաղը նույն վայրում: 

Վրացի ուսանողները Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել