Ստեղծվելու է sumgayit.com կայքը
27/02/2012 14:34

Ստեղծվելու է sumgayit.com կայքը

Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ ստեղծվելու է sumgayit.com կայք, որտեղ լինելու են Սումգայիթի զոհվածների, անհայտ կորածների անունները, տվյալները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների միավորում կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը:

Կայքը լինելու է եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: «Մենք պետք է ապացուցենք, որ այն կազմակերպվել է պետական մակարդակով: Սումգայիթյան ջարդերի չդատապարտումն էլ հիմք հանդիսացավ Մարաղայի և Բաքվի հայության ջարդերի համար»,- ասաց Գ.Մելքոնյանը:

Գ.Մելքոնյանը կոչ արեց բոլորին, ովքեր սումգայիթյան ոճրագործության ժամանակ անհետ կորած կամ զոհված մարդկանց նկարներ կամ տվյալներ ունեն, ներկայացնեն իրենց. «Սա շատ կարևոր է, որքան շատ լինեն դրանք, այնքան ավելի լայն ճանաչում կունենա»:

Նա նշեց, որ հայ ինտելեկտուալ երիտասարդների, նաև սոցցանցերի միջոցով պետք է կարողանալ համախմբվել և անել ամեն բան, որպեսզի ադրբեջանցիների կողմից իրականացված անիրավություներն ավելի ճանաչելի լինեն. «Քանի դեռ Ցեղասպանությունները չեն ընդունվել ու ճանաչվել, մենք ապահովագրված չենք Ադրբեջանի կողմից նման ցեղասպանություններից»:

Գ.Մելքոնյանը տեղեկացրեց նաև, որ վաղը ԵՊՀ-ում ցուցադրվելու է «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը:
 

Ստեղծվելու է sumgayit.com կայքը