«Միջուկային բանակցություններ վերսկսելու առաջարկը հուսադրող է»
27/02/2012 19:13

«Միջուկային բանակցություններ վերսկսելու առաջարկը հուսադրող է»

Իրանի իշխանությունների կողմից բանակցություններ սկսելու առաջարկը բավականին հուսադրող է: Այդ մասին, «Ռոյթերզ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիրդտը:

Շվեդիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են սկսվել շուտով  և արագ ընթացք ունենալ, քանի որ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են վերսկսել 2012 թ. հունվարից դադարեցված բանակցությունները:

«Սակայն նախքան բանակցությունների վերսկսելը, գերտերությունները ցանկանում են համոզված լինել, որ Թեհրանը բացեիբաց կխոսի միջուկային ծրագրի մասին, որը չի արել նախորդ քննարկումների ժամանակ»,- նման կարծիք է հայտնել «Ռոյթերզի» մեկնաբանը: 

«Միջուկային բանակցություններ վերսկսելու առաջարկը հուսադրող է»