.jpg)
«Նոյան տապան»-ը կկառուցվի Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ
Այսօր ներկայացվեց Հանրային խորհրդում «Նոյան տապան» նախագծի քննարկման արդյունքները:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՐՄԱՐԵ ընկերության նախագահ Մարտուն Հարությունյանը նշեց, որ «Նոյան տապան» համալիրի կառուցումը նպատակահարմար են գտել Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, ծառազուրկ և ոչ կանաչապատ բարձունքին: Նախատեսված է, որ համալիրը ծառայելու է որպես պատմամշակութային, գիտակրթական օջախ և կառուցվելու է այնպես, ինչպես ներկայացված է Աստվածաշնչում` բնական չափերով. երկարությունը 132մ, լայնությունը 22մ, բարձրությունը` 13մ:
Նա նաև տեղեկացրեց, որ «Նոյան տապան» կառույցն ունենալու է երկաթբետոնե կոնստրուկցիներ, արտաքին և ներքին ձևավորումը` փայտից, համալիրի առաջին հարկը նախատեսված է օգտագործել որպես պատմամշակութային թանգարան, որտեղ ներկայացված են լինելու Նոյ նահապետի ընտանիքի անդամները, կենդանական աշխարհի 240 տեսակ. «Թանգարանում և թանգարանից դուրս նախատեսված է պատմական հանոճ իրեր»:
Երկրորդ հարկում, Մարտուն Հարությունյանի փոխանցմամբ, նախատեսված է կառուցել գիտակրթական համալիր, կոնֆրենս սրահ, կինոթատրոն, աշխատասենյակներ: Երրորդ հարկում նախատեսված է կառուցել բոլոր պետությունների, ազգերի բաժիններ, որտեղ կտեղադրվեն այդ պետությունների ժողովուրդների զինանշանները, գերբերը նաև օրհներեգերը:
Բանախոսը նաև հաղորդեց, որ «Նոյան տապանի» տախտակամածում նախատեսված է տեղադրել դիտակետեր դեպի Արարատ լեռ, մայրաքաղաք և դեպի բաց երկինք, տախտակամածին` սրճարաններ, նաև նախատեսված է գիշերները լազերային ճառագայթների միջոցով տախտակամածի վրա արտացոլել Մեծ և Փոքր Մասիսների պատկերները:
Նախագիծը ներկայացվելու է ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն:
Նախագիծը քննարկվել է Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովում և հավանության է արժանացել: