«ԱՄՆ նախագահը» փող է խնդրել քուրդ քաղաքապետից
27/02/2012 20:04

«ԱՄՆ նախագահը» փող է խնդրել քուրդ քաղաքապետից

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրից գումար շորթելու համար խարդախները նամակ են գրել նրան՝ օգտագործելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կեղծ ստորագրությունը: Ըստ «Hurriyet Daily News»-ի` նամակը գրված է եղել Սպիտակ տան պաշտոնական ձևաթղթի վրա: Նամակում նշվում է, որ նախընտրական քարոզարշավի համար ակնկալվում է ընկերների և դաշնակիցների աջակցությունը:

Նամակում նաև նշված է, որ ԱՄՆ նախագահ Օբաման Բայդեմիրի քրդական ակունքների մասին տեղյակ է և պատրաստակամություն է հայտնում քուրդ ժողովրդի կյանքը բարելավելու համար համագործակցել թուրքական կառավարության հետ:

Իր հերթին Բայդեմիրը պատասխան նամակ է գրել «նախագահին»՝ սիրալիր կերպով մերժելով գործարքը, և նրան ճաշի հրավիրելով իր սիրելի տեղական ռեստորանում: 

«ԱՄՆ նախագահը» փող է խնդրել քուրդ քաղաքապետից