.jpg)
«Հին Երևան» ծրագիրը պետք է արագ իրագործել. Քաղաքապետ
Այսօր քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող միջոցառումների համալիր ծրագիրը և նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ անդրադառնալով «Հին Երևան» ծրագրին և առանձնացնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, քաղաքապետը նշել է, որ ծրագրի գաղափարը պետք է իր բոլոր կողմերով ներկայացնել հանրությանը:
«Պետք է քայլեր ձեռնարկենք և հնարավորին կարճ ժամկետում իրականություն դարձնենք այս գեղեցիկ նախագիծը, ինչի արդյունքում թե երևանցիների և թե մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքի կենտրոնում կունենանք ինչպես զբոսաշրջային, այնպես էլ պատմական ու գեղագիտական ինքնատիպ մի միջավայր» -նշել է Տարոն Մարգարյանը: