.jpg)
27/02/2012 20:44
Պակիստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Նովշերա քաղաքում:
Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է դրվել ոչ հեռու այն վայրից, որտեղ պետք է կայանար Պակիստանի իշխող «Պակիստանի ժողովրդական կուսակցության» հավաքը:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: Այդ մասին հաղորդում է rg.ru կայքը: