Կանխվել է Պուտինի դեմ ծրագրվող մահափորձը
27/02/2012 11:40

Կանխվել է Պուտինի դեմ ծրագրվող մահափորձը

Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանխել են Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի դեմ ծրագրվող մահափորձը, այսօր առավոտյան հաղորդել է «Առաջին ալիքը»: Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ վարչապետի մամլո խոսնակ Դիմիտրի Պեսկովը:

«Տեղեկությունը հաստատում եմ, բայց դեռ չեմ մեկնաբանում», -ասել է Պեսկովը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով, ավազակները, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված եղել, հայտնաբերվել են: Նրանց ցուցմունքներից պարզ է դարձել, որ հանցավոր ծրագիրը նրանք կյանքի էին կոչելու Մոսկվայում, մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

Ծրագրվող հարձակմանը մասնակից են եղել նաև Ռուսաստանի քաղաքացիներ: Հանցավոր խմբին կանխելու նպատակով օպերատիվ միջոցառումներն իրականացվել են փետրվարի 4-ին: Ուկրաինայի հատուկ ծառայությունների տվյալով, այդ ժամանակ հայտնաբերվել է Չեչնիայի քաղաքացի Ադամ Օսմաևը: 

Կանխվել է Պուտինի դեմ ծրագրվող մահափորձը