.jpg)
Սիրիայում սահմանադրական հանրաքվեն կայացել է
Սիրիայում նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն կայացել է: Այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ հանրաքվեն կայացել է, Սիրիայի ժողովուրդը շատ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել հանրաքվեին:
Ըստ նրա, Դամասկոսում չի գրանցվել հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք:
Նոր սահմանադրությունը չեղյալ է հայտարարում «ԲԱԱՍ» կուսակցության իշխանության մենաշնորհը և ընդունվում է բազմակուսակցական համակարգ և կուսակցությունների հավասարության սկզբունքը:
Նոր սահմանադրության համաձայն Սիրիան հռչակվում է ժողովրդավարական պետություն: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: