Տ. Մարգարյան. Տրոնսպորտային միջոցների վիճակը գոհացուցիչ չէ
27/02/2012 17:57

Տ. Մարգարյան. Տրոնսպորտային միջոցների վիճակը գոհացուցիչ չէ

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի տնօրենը քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ գարնանային հեղեղումներից խուսափելու նպատակով կազմվել է անհրաժեշտ միջոցառումների ծրագիր և ժամանակացույց: Զեկուցվել է նաև, որ պատրաստ է ոռոգման ջրանցքների և ջրատարների մաքրման գարնանային աշխատանքների ծրագիր, որը կմեկնարկի մարտի 1-ից:

Քաղաքապետարանի հասարակայոնւթյան հետ կապերի վարչության հաղորդմամբ` տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ամփոփվում են հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման վերաբերյալ իրականացված մոնիտորինգի արդյունքերը: Տարոն Մարգարյանը նկատել է, որ, չնայած, կանոնակարգման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց ընդհանուր առմամբ վիճակը գոհացուցիչ չէ: Քաղաքապետը նշել է, որ բոլոր նախադրյալները կան ընթացիկ տարում հասարական տրասպորտի աշխատանքը բարելավելու և սպասարկման որակը բարձրացնելու համար, ինչին կնպաստի նաև երթուղային նոր ցանցի ներդրումն ու նոր ավտոբուսների շահագործումը:

Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են մայրաքաղաքում վերանորոգման անհրաժեշտություն ունեցող թվով 20 կանգառասրահները, կանգառագոտիներն ու 300 գծամետր ռետինե բարձակները: Առանձին հատվածներում վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են:
 

Տ. Մարգարյան. Տրոնսպորտային միջոցների վիճակը գոհացուցիչ չէ