.jpg)
Վարդան Այվազյան. Հիմա մենք լա՞վ բան ենք անում, թե՞ վատ...
ՀՀ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հողի հարկ և գույքահարկ վճարող անձանց որոշակի ժամանակահատվածում և որոշակի չափով ազատել չվճարված գույքահարկից և հողի հարկից, հաշվարկված տույժերից և տուգանքներից։
Օրենքների փաթեթը և այն ընդունելու անհրաժեշտության մասին կառավարության տեսակետը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Որից հետո, ներկայացված օրինագծի շուրջ թեժ քննարկում սկսվեց, բազամթիվ տարակարծություններ հնչեցին։
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ճիշտ չի համարում նման փոփոխությունը։ «Ինչո՞վ են մեղավոր այն մարդիկ, ովքեր պարատաճանաչ կատարել են իրենց պարատավորությունները և ժամանակին մուծել հարկերը»,- հարց բարձրացրեց նա։
Ա. Մինասյանի կարծիքով, այս օրինագծով խրախուսվում են անպրատաճանաչները. «Ճիշտն այն կլիներ, որ թիրախային խմբերի համար զեղչեր արվեր, և սոցիալապես անապահով քաղաքացիներին կառավարությունն այս օրինագծով օժանդակեր»։
ՀՅԴ պատգամավորների կարծիքով, նման արտոնությունների տրամադրումը մտնում է նախընտրական ժամանակահատվածի «շոուի» մեջ։
Ընդհանուր կարծիքն այն էր, որ տեղական բյուջեների հաշվին՝ «լավություն է արվում» անպարտաճանաչ հարկատուներին, ինչը ճիշտ չէ։ «Սոցիալական արդարության տեսանկյունից ճիշտ կլինի, որ նրանք, ովքեր մուծել են հարկերը, նրանց էլ ասեն՝ մի չորս տարի էլ դուք մի մուծեք»,- ասաց Ա. Մինասյանը` հավելելով, որ
Ճիշտ կլիներ, որ օրինագիրծն ԱԺ բերվեր ընտրություններից հետո, քանի որ ներկյումս, քաղաքական առումով, այն դիտարկվում է, որպես ընտրակաշառք.
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով, չպետք է խրարխուսվեն մարդիկ, ովքեր օրենքը խախտել են, «ինչն ակնառու է այս պարագայում»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ի պատասխան այս ամենի ասաց. «Ի՞նչ անենք, հարկ չմուծողներին դատի՞ տանք։ Այս օրենքի ընդունման հիմանական գաղափարն այն է, որ հնարավոր լինի մշտական նյութական բազան ստուգել»։
Գ. Սահակյանն առաջարկեց «հանգիստ, խելոք ու բարեկիրթ, պարզ խոսքով ամեն ինչ ասել» ու իրար չվիրավորել։ «Չմտածեք, որ այս օրենքի ընդունումով գյուղացու տունն այնքան փող է լցվելու, որ ասեն՝ ապրեք ՀՀԿ կամ կառավարություն, մենք գալու ենք վաղը ձեզ ընտրենք»,- կանխատեսեց Գալուստ Սահակյանը։
Վարդան Այվազյանի համար անհասկանալի է, թե «հիմա իրենք լա՞վ բան են անում, թե՞ վատ», ապա նշեց, որ հավաքված ապարքը հիմնականում անվճարունակ քաղաքացիների մոտ է։