.jpg)
Տիգրան Ղարամյանը գրավեց 5-րդ տեղը
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Կանն քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Նա միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ռոմանովից (Ռուսաստան): Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 5,5 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 61 շախմատիստներ: