ԱՄՆ-ը կընդլայնի Մոսկվայում իր դեսպանատան տարածքը
27/02/2012 15:31

ԱՄՆ-ը կընդլայնի Մոսկվայում իր դեսպանատան տարածքը

ԱՄՆ-ը նախատեսում է մեծացնել Մոսկվայում իր դեսպանատան տարածքը` լրացուցիչ 7 հարկանի շենքի կառուցման հաշվին:

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատնից հայտնել են, որ նոր շենքի առաջին 2 հարկերը կտրամադրվեն հյուպատոսական և վիզաների տրամադրման բաժիններին, որպեսզի արագացվի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը:

Շինության վերևի հարկերում կտեղակայվեն տարբեր կազմակերպությունների գրասենյակներ:

Նշվում է, որ նոր շենքի հիմքի շինարարությունը կսկվի այս ամռանը, իսկ  ընդհանուր շինարարությունը կսկվի 2015թ.-ին: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

 

ԱՄՆ-ը կընդլայնի Մոսկվայում իր դեսպանատան տարածքը