28/02/2012 21:11
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` հակասահմանադրական
2012 թ. փետրվարի 28-ի 2012-647 DC որոշմամբ` Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է conseil-constitutionnel.fr պաշտոնական կայքը:
Խորհուրդը համարում է, որ ժխտման համար տույժ և քրեական պատասխանատվություն սահմանելով` օրենսդիրները սահմանադրական խախտում են կատարել` խոսքի և արտահայտման ազատության նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել էր ցեղասպանությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծ, որը սահմանում է մինչև 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք` պատմական այդ իրողությունը ժխտելու համար: Սակայն որոշ ժամանակ անց օրինագիծը բողոքարկող սենատորների մի խումբ օրինագծի դեմ հայց ներկայացրեց Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ: