Հայ գրոսմայստերները` Ռոշֆորում
28/02/2012 18:11

Հայ գրոսմայստերները` Ռոշֆորում

Գրոսմայստերներ Դավիթ Հարությունյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք միայն կես քայլով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերից (Բրազիլիա):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստեր Գևորգ Հարությունյանն իր ակտիվում ունի 3 միավոր:

Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ հինգ տուր կա:
 

Հայ գրոսմայստերները` Ռոշֆորում