Ուկրաինան պատրաստ է ընդունել մեկ միլիոն ֆանատների
28/02/2012 10:47

Ուկրաինան պատրաստ է ընդունել մեկ միլիոն ֆանատների

Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը, ով պատասխանատու է «Եվրո-2012»-ին նախապատրաստության համար, վստահություն է հայտնել, որ իր երկիրը մրցաշարի ընթացքում ավելի մեծ թվով երկրպագուների կարող է հյուրընկալել, քան Լեհաստանը: Այս մասին հայտնում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կայքը:

Այդ առավելությունը Կոլեսնիկովը բացատրել է մարզադաշտերի տարողունակությամբ և այն հանգամանքով, որ Ուկրաինան մեկ հանդիպում ավելի է անցկացնելու: Եվրոպայի 2012 թ. առաջնության ընթացքում Ուկրաինա կժամանեն մոտ մեկ միլիոն ֆանատներ:
 

Ուկրաինան պատրաստ է ընդունել մեկ միլիոն ֆանատների