29/02/2012 11:00
Սարկոզին պահանջել է Ցեղասպանության ժխտման նոր օրենք մշակել
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է պատրաստել Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ժխտման պատասխանատավության վերաբերյալ նոր օրինագիծ:
Ավելի վաղ, Ֆրանսիայի Սահամանդրական խորհուրդը, որը հանդիսանում է երկրի բարձրագույն իրավական մարմինը, հաստատել է, որ օրենքը, որը պատիժ է նախատեսում Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը ժխտելու համար, չի համապաստախանում սահամանադրությանը, քանի որ սահամանփակում է արտահայտման ազատությանը:
Բոլոր կուսակցությունների 139 ֆրանսիացի սենատորներ և Ազգային ժողովի անդամներ դիմել էին երկրի Սահամանդրական դատարան` խնդրանքով` վերլուծել օրինագիծը:
Օրենքը, որին սատարել էր նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայի և Թուրքիայի միջև բազմաթիվ բարդություններ է առաջացրել:
«Խորհուրդը գտնում է, որ հանցագործության փաստը վիճարկող անձինք, որոնք հենց սահամանդիրներն են որոշել հենց այդպես, իրենից ներկայացնում է ազատ արտահայտման ոչ սահամանդրական դրույթ»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Ֆրանսիան ավելի վաղ պաշտոնապես ճանաչել է հայերի զանգավածային կոտորածները որպես ցեղասպանություն: Նոր օրենքը պատժամիջոցներ էր նախատեսում նրանց դեմ, ովքեր ժխտում էին կատարվածը: Որպես պատժամիջոց օրենքը առաջարկում է մինչև 1 տարվա բանտարկություն և 45 հազար եվրո տուգանք:
Սահմանադրական խորհուրդը հայտարարել է նաև ձեռնպահ մնալ սահամադրորեն խառնվել այն ոլորտ, որը պատկանում է պատմաբաններին: Խորհրդի որոշումը վերջնական է, սակայն ավելի վաղ նախագահ Սարկոզին, որը նախագահական քարոզարշավի մեջ է, որին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ, հայտարարել է, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու նոր օրինագիծ, եթե Սահմանադրական խորհուրդը մերժի օրենքի ընդունումը: