01/03/2012 12:25
Ֆ.Հոլանդը ևս խոստանում է ցեղասպանության ժխտումը քրեականացնել
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդը նախագահ դառնալու դեպքում խոստացել է կրկին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը օրակարգ բերել:
Ըստ “Hurriyet Daily News”-ի `Հոլանդը նշել է, որ գրեթե անհնար է նոր նախագիծ պատրաստել, քանի որ արդեն ավարտվում է օրենսդրական տարին, բայց ինքը կանի ամեն ինչ, որպեսզի պահի իր խոստումը:
Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին պահանջել է նոր նախագիծ պատրաստել, սակայն մինչև ընտրությունները եղած սահմանափակ ժամանակը թույլ չի տա նոր քվեարկություն կազմակերպել: