Ալժիրում տեղի է ունեցել ահաբեկչություն
03/03/2012 15:12

Ալժիրում տեղի է ունեցել ահաբեկչություն

Ալժիրի հարավում, ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից վիրավորվել է առնվազն 24 մարդ:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Տամանրասետ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Ալժիրից 1980 մետր հեռավորության վրա:

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով բեռնված ավտոմեքենան ուղղել է դեպի ոստիկանական բաժանմունքի շենքը:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:

 

Ալժիրում տեղի է ունեցել ահաբեկչություն