.jpg)
ՕԵԿ-ն աջակցելու է Սերժ Սարգսյանին` հզոր Հայաստան կառուցելու համար
«ՕԵԿ-ը հաստատել է կառուցողական համագործակցություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- այսօր կայացած ՕԵԿ 10-րդ համագումարի ընթացքում այս մասին ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ՀՀ Նախագահը ցանկանում է երկիրը տանել բարեփոխումների ճանապարհով:
Ա. Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք աջակցելու են Նախագահ Սերժ Սարգսյանին` հզոր պետություն ստեղծելու, բարեփոխումներ իրականացնելու գործում:
Նա նշեց, որ ՀՀ իշխող կոալիցիան վայելում է ժողովրդի աջակցությունը, իսկ ՕԵԿ-ը մայիսի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան» կարգախոսով:
Բաղդասարյանն ասաց, որ իրենք քաղաքական դաշտում առաջնորդվելու է քաղաքական արդար մրցակցության գաղափարներով:
Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀ-ում պետք է լինի ազատ և արդար մամուլ, որը կներկայացնի իրականությունը:
Նա նշեց, որ ՀՀ Նախագահը արել է քաղաքական հայտարարություն` արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ և տեր է կանգնում այդ հայտարարությունը: