.jpg)
ՕԵԿ-ի համար անցած 15 տարիները եղել են պայքարի տարիներ
«ՕԵԿ-ը ներկայացված է եղել բոլոր գումարման ԱԺ-ում և պայքարել է մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար»,- այսօր կայացած ՕԵԿ 10-րդ համագումարի ընթացքում այս մասին ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ-ին հաջողվել է անցած տարիներին իրականացնել բազմաթիվ ծրագրեր և կան ծրագրեր, որոնք հետագայում նույնպես իրականացվելու են:
Նա նշեց, որ շնորհիվ ՕԵԿ-ի խոհեմ որոշման, դառնալով կոալիցիայի անդամ, իրենց հաջողվեց զերծ պահել հասարակությունը քաղաքացիական լայնածավալ բախումներից և արտաքին վտանգներից:
Ա. Բաղդասարյանը ասաց, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն տարաձայնությունները:
Ըստ նրա` օրենքի գերակայությունը ապահովելու է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:
Բաղդասարյանի խոսքերով` ժողորդվարարության և ազատության համար պետք է պայքարել:
ՕԵԿ նախագահը նշեց, որ պետք է գրոհել գործազրկության վրա և ստեղծել աշխատատեղեր և պետությունը պետք է ստեղծի աշխատատեղեր, նպաստի գործարար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Բաղդասարյանն ասաց, որ պետք է մշակել նոր ռազմավարություն, որը կպաշտպանի սոցիալական անապահով շերտերին:
Ըստ նրա` ապագա խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ ցուցակում կլինեն շատ երիտասարդներ և Բաղդասարյանը կարևորեց քաղաքական սերնդափոխությունը:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում որդեգրված է քաղաքական և տնտեսական բարեփոխումների մարտավարություն:
Ըստ ՕԵԿ նախագահի` հարկերի բարձրացումը կդանդաղեցնի տնտեսական աճը և պետք է կրճատել, նվազեցնել հարկերը և անհրաժեշտ է ապահովել տնտեսական ազատությունը: