Բարսելոնն» ու «Բոկա Խունիորսը» պայմանագիր են ստորագրել
03/03/2012 13:26

Բարսելոնն» ու «Բոկա Խունիորսը» պայմանագիր են ստորագրել

Իսպանական ու արգենտինական ֆուտբոլի առաջատարներ «Բարսելոնն» ու «Բոկա Խունիորսը» պայմանագիր են ստորագրել` երիտասարդ ֆուտբոլիստների դաստիարակության գործում համագործակցության համար: «Բարսելոնը» կկիսվի իր «La Candela» կրթական ծրագրով, իսկ փոխարենը կտիրանա «Բոկայի» խաղացողների տրանսֆերների գնման առաջնահերթ իրավունքին:

«Բոկա Խունիորսի» տրամադրության տակ կլինեն «Բարսելոնի» մարդկային ռեսուրսները, որպեսզի հնարավորություն ունենա` ուսուցանելու իր մարզիչներին, կիրառելու բարսելոնյան փիլիսոփայությունը և պատանեկան ֆուտբոլի զարգացման մեթոդիկան»,- նշված է կատալոնյան ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, որը մեջբերել է canchallena.com-ը:
 

Բարսելոնն» ու «Բոկա Խունիորսը» պայմանագիր են ստորագրել