Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահին
03/03/2012 14:32

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդակցությանը: Տեղի է ունեցել նաև ԱԺ փոխխոսնակի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցը:

Է Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանում արդար, ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացմամբ: Կողմերը կարևորել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման վերջում ԱԺ փոխխոսնակը Պետդումայի նախագահին նվիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի “Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха” գիրքը:

 

 

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահին