Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա
03/03/2012 14:39

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա

Մարտի 5-ին Պրահայում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի և Վիշեգրադյան քառյակի ու եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա:

Այս մասին տեղեկացնում են ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության ևլ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա