.jpg)
Հովհաննիսյան. Հեղափոխությունը հարցի լուծման լավագույն ձևը չէ
«Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պետք է տեղի ունենան ոչ թե ցնցումների միջոցով, այլ` երկխոսության: Սխալ է, երբ երկխոսությունը սկսվում է փողոցում»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ նման երկխոսությունների արդյունքում էլ ստեղծվում են քաղաքացիական հասարակությունները:
«Եթե խնդիրները չեն լուծվում, ապա բնական է, որ արդյունքում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, որոնք կարող են դառնալ հեղափոխություն, դատարկ բաներից հեղափոխություն սարքելը դժվար բան է»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Նա մեջբերեց փիլիսոփաներից մեկին, ով հեղափոխությունը նմանեցրել է հրաբուխի:
«Հեղափոխությունը հարցի լուծման լավագույն ձևը չէ: Հեղափոխությունների և դրանց հետևանքների ականատես եղել ենք. դրա հետևանքները վերացնելն ավելի բարդ է, քան հենց հեղափոխություն իրականցնելը»,- ասաց նա և հավելեց, որ, ուղղակի, պետք է հադուրժող լինել և առկա խնդիրները լուծել բանավեճի, փոխընմբռման, զիջողականության միջոցով: