.jpg)
Մանչինի. «Պրանդելլին ճիշտ է վարվել Բալոտելլիի հետ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին համարում է, որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին դաստիարակչական ճիշտ միջոցներ է կիրառում Մարիո Բալոտելլիի նկատմամբ: Հիշեցնենք, որ իտալական ընտրանու մարզիչը Բալոտելլիին չի ընդգրկել ԱՄՆ-ի հավաքականի հետ հանդիպման հայտացուցակում միայն այն պատճառով, որ սևամորթ ֆուտբոլիստն անկարգապահ է և ընթացիկ մրցաշրջանում երկու անգամ կարմիր քարտ է վաստակել:
«Ես կարծում եմ, որ Պրանդելլին ճիշտ է վարվել,- հայտարարել է Ռոբերտո Մանչինին:- Մենք գիտենք, որ Բալոտելլին բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց նա պետք է մտածի իր պահվածքի մասին: Հավաքականի համար դա կարևոր է: Եթե դու պետք է մասնակցես Եվրոպայի առաջնությանը, որի շրջանակներում պետք է անցկացնես 3 կամ 5 հանդիպում, պարտավոր ես քեզ լավ դրսևորել»:
Այդուհանդերձ, Մանչինին չի կասկածում 24-ամյա ֆուտբոլիստի վարպետությանը:
«Մարիոն իտալացի լավագույն հարձակվողն է»,- ավելացրել է մարզիչը: