.jpg)
Ե'վ զենքով, և' նշտարով. Բժիշկները պարգևատրվեցին
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը սահմանամերձ գոտիների և Արցախյան գոյամարտի ընթացքում, ինչպես նաև` թիկունքում ցուցաբերած մասնագիտական օգնության համար ավելի քան 90 բժիշկների հանձնեցին պետական պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր:
Նշենք, որ բժիշկները պարգևատրվեցին Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ընթացող գիտաժողովի ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ների հետ:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանը:
Մ. Գրիգորյանը կարևորելով բժիշկների հայրենանվեր գործունեությունը, շեշտեց, որ բժիշկներին տեսնելով` պետք է բոլորը հականան, որ հայրենիքի համար նահատակված կամ առողջությունը կորցրած զինվորի, նրա ընտանիքի անդամների համար պետությունը անում է ամեն ինչ: