.jpg)
Որքանո՞վ է վտանգավոր պիրսինգը
Նախքան պիրսինգ կամ դաջվածք անելը, անհրաժեշտ է ծանոթանալ պարտադիր կանոնների հետ:
Doctors.am-ի փոխանցմամբ` դաջվածքն ու պիրսինգն այնպիսի գործընթացներ են, որոնք կապված են արյան որոշակի քանակի կորստի հետ: Այդ իսկ պատճառով պետք հասկանալ, որ գործիքները պետք է լինեն ոչ թե պարզապես մաքուր, այլ` ստերիլ:
Առաջին երկու շաբաթվա ընթացքում արգելվում է այցելել լողավազան կամ սաունա: Այսինքն` պետք է առավելագույնս կրճատել խոնավ միջավայրում գտնվելու ժամանակը: Արգելվում է հանել ականջողը մինչև վերքի լրիվ լավանալը, քանի որ անցքը կարող է փակվել, և այդ դեպքում անհրաժեշտ կլինի ամեն ինչ նորից սկսել:
Նախքան պիրսինգ անելը` պետք է ուշադիր ծանոթանալ հակացուցումներին: Խորհուրդ չի տրվում պիրսինg անել, եթե առկա են քրոնիկ հիվանդություններ` կոլիտ, գաստրիտ, խոց և այլն: Բացի այդ, պիրսինգ խորհուրդ չի տրվում անել նաև այն մարդկանց, ովքեր հոգեկան խանգարումներ ունեն, քանի որ դա կարող է նպաստել նոպայի առաջացմանը: