.jpg)
Մսի ներկրում. Թվեր` ծիծաղելի և ոչ
Հայաստանում մսի արտադրությունը 6 տոկոսով նվազել է, իսկ մսամթերքի արտադրությունը՝ այդքան ավելացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ համարելով դա ֆանսատիկ: Այդ ամենի բացատրությունը, ըստ նրա, Հնդկաստանից և այլ երկրներից ներկրված մսամթրքի հաշվին է:
«Բնակլիմայական և տարածքային առումով գյուղմթերքի արտադրության համար մենք չենք կարող լինել ինքնաբավ: Մենք ունենք շրջաններ, որտեղ կարող ենք զարգացնել անասնապահությունը, սակայն դա չի նշանակում, որ դրա հաշվին մենք պետք է ապահովված լինենք մսով ու մսամթերքով»,- ասաց պարոն Պողոսյանը:
Ներկայացնելով վիճակագրական թվեր՝ նա նշեց, որ այստեղ արտադրվում է 128 հազար տոննա միս, սակայն, ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, Հայաստան ներկրվում է 11 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս, խոզի միս՝ վեց հազար տոննա, իսկ ոչխարի միս՝ 281.8 կգ, որը իհարկե ծիծաղելի թիվ է:
Խոսելով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած սառեցված մսերի մասին՝ ՀԿ նախագահը նկատեց, որ խորը սառեցված միսը նախատեսված է արտակարգ իրավիճակների՝ պատերազմի, ռազմական գործողությունների համար, սակայն այսօր Հայաստանում մեծամասամբ կիրառվում է հենց այս մսատեսակը: Նա ասաց, որ եթե նույնիսկ օգտագործվում է սառեցված միս, ապա այն պետք է գոնե մեկ անգամյա օգտագործման լինի, այսինքն եփել ու օգտագործել, և ոչ թե մի քանի անգամ սառնարան դնել:
Նա չզլացավ և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մսավաճառները պետք է պարտադիր իրենց մոտ փաստաթուղթ ունենան՝ տվյալ օրվա մսի վերաբերյալ: «Կենտրոնացած մսի վաճառքի կետերում վիճակը, ըստ ստացված զանգերի, բողոքների ու դժգոհությունների, շատ վատ է»,- ասաց Պողոսյանը և հավաստիացրեց, որ երևույթի հանդեպ պետք է հետևողական լինել:
Անցյալ տարվա հոկտեմբերին քաղաքապետարանի հետ կատարած այցի ժամանակ քառասուն ստուգված խանութներից տասնութը տուգանվել են, քանի որ հայտաբերվել են ժամկետնանց կաթնամեթերք, մթերք:
«Եթե ուսումնասիրությունը շարունակվեր, ապա պատկերն արտահայտող թվերը կլինեին սարսափելի»,-ասաց Ա. Պողոսյանը: