Ռիբերին Ֆրանսիայում բոլորից շատ է վաստակում
03/03/2012 13:02

Ռիբերին Ֆրանսիայում բոլորից շատ է վաստակում

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին 2011 թ. տվյալներով ամենաբարձր վարձատրվող մարզիկն է Ֆրանսիայում:

Ինչպես հաղորդում է «L’Equipe Mag»-ը` հենվելով սեփական հետազոտության արդյունքների վրա, անցած տարի Ռիբերին վաստակել է 11,4 մլն եվրո, իսկ նրան այդ ցուցանիշով հետապնդողի` բասկետբոլիստ Սան Անտոնիո Տոնի Պարկերի եկամուտները կազմել են 11,2 մլն:

Ցուցակում երրորդ տեղն զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման (11 մլն եվրո):
 

Ռիբերին Ֆրանսիայում բոլորից շատ է վաստակում