Այսօր կայացավ ՕԵԿ 10-րդ համագումարը
03/03/2012 13:47

Այսօր կայացավ ՕԵԿ 10-րդ համագումարը

Այսօր Երևանում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում կայացավ «Օրինաց երկիր» կուսակցության 10-րդ համագումարը:

ՕԵԿ համագումարին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխանախագահ Գալուստ Սահակյանը, ՕԵԿ ղեկավար կազմը, կուսակցության ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես նաև` ԵՄ անդամ երկրների դեսպաններ:
Համագումարը սկսվեց քարտուղարության, մանդատային և ձայներ հաշվող հանձնաժողովի, ինչպես նաև խմբագրական հանձնաժողովի ընտրությամբ, որը ընդունվեց միաձայն:

Այնուհետև ցուցադրվեց ֆիլմ, որը նվիրված էր ՕԵԿ-ի անցած ճանապարհին, կատարված աշխատանքներին և ծրագրերին: ՕԵԿ 10-րդ համագումարում հայտարարություն ընդունվեց, ըստ որի, հաշվի առնելով 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նշանակությունը, ՀՀ ժողովրդավական, քաղաքական համակարգի և իրավական պետության կայացման կարևորությունը, ՕԵԿ-ը պատրաստ է գործադրել բոլոր ջաքները, ապահովելու արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը և ԱԺ-ում կուսակցության ծանրակշիռ ներկայացվածությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև` «ՕԵԿ-ը ջանքեր է գործադրելու շարունակելու ՀՀ-ում եվրոպական արժեքների ամրապնդման գործընթացը 2011թ.-ի խորհրդարանական ընտրություններում` ստանալով ժողովրդի քվեն, շարունակել կուսակցության ստանձնած բարեփոխումների, հետևողական իրականացումը` օրենքի իշխանության և ժողովրդավարության, օրենքի երկիր կառուցելու նպատակով»:

 

 

 

 

 

 

 

Այսօր կայացավ ՕԵԿ 10-րդ համագումարը