ՄԱԿ-ը կրկին մեղադրում է Սիրիային
03/03/2012 12:01

ՄԱԿ-ը կրկին մեղադրում է Սիրիային

ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կրկին մեղադրել է Սիրիայի կառավարությանը սիստեմատիկ ռազմական գործողությունների համար, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Ռուսական «Բի-Բի-Սի-ն» գրում է, որ նա ընդգծել է`  ապստամբներին զինելը  չի օժանդակի` իրավիճակը կարգավորելու  համար:

ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ միջազգային հանրությունը փորձել է լուծել ճգնաժամը Սիրիայում` կոչ անելով ամեն ջանք գործադրել, որպեսզի Դամասկոսը դադարեցնի արնահեղությունը և սկսի երկխոսություն ընդդիմության հետ:
 

ՄԱԿ-ը կրկին մեղադրում է Սիրիային