ԱՄՆ-ում զոհվել է 28 մարդ
03/03/2012 11:09

ԱՄՆ-ում զոհվել է 28 մարդ

ԱՄՆ-ում առաջացած մի քանի մրրկահողմերին զոհ է գնացել ամենաքիչը 28 մարդ: Այս մասին այսօր հաղորդում է CNN-ը:
Ամենաշատը վնասներ է կրել Ինդիանայի նահանգը: Այստեղ զոհվել է 15 մարդ, և ամբողջովին ավերվել է Մերիսվիլ քաղաքը: Կենտուկի նահանգում զոհվել է 12 մարդ, ինչպես նաև դրանից տուժել են Օհայո, Թենեսի և Ալաբամայի նահանգները:
Հարյուրավոր տներ մնացել են առանց էլեկտարկանության:
 

Միայն Օհայո, Կենտուկի և Ինդիանա նահանգում գրանցվել է մրրկահողմի 6 օջախ:
Անցյալ շաբաթ, Agence France-Presse- ի փոխացմամբ, գրանցվել են մրրկահողմի տասնյակ դեպքեր, որոնց զոհ են գնացել 13 մարդ:

2011 թ. ԱՄՆ-ում մրրկահողմին զոհ են գնացել 545 հոգի, ինչը 75 տարվա մեջ ամենամեծ ցուցանիշն է:
 

ԱՄՆ-ում զոհվել է 28 մարդ