Ուժեղ Տորնադո ԱՄՆ-ում
03/03/2012 10:18

Ուժեղ Տորնադո ԱՄՆ-ում

Ուժեղ տորնադոյի պատճառով ավելի քան 28 մարդ է զոհվել ԱՄՆ Ինդիանա, Կենտուկի և Օհայո նահանգներում։ Այս մասին տեղեկացնում է ՍՆՆ-ը (CNN)։

ԱՄՆ եղանակային ազգային բյուրոյի ղեկավար Ջոն Գորդոնը հայտարարել է, որ ուրբաթ երեկոյան տորնադոյի մոտ վեց օջախ է գրանցվել։

Բնական աղետի արդյունքում հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Ամենից շատ տուժել է Ինդիանա նահանգը. այնտեղ 15 մարդ է զոհվել։ Կենտուկիում, որտեղ 12 մարդ է զոհվել, տեղի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։
Տորնադոյից տուժել են նաև Թենեսի և Ալաբամա նահանգները։
 

Ուժեղ Տորնադո ԱՄՆ-ում