Հայ գրոսմայստերները` Քափել լա Գրանդում
06/03/2012 16:27

Հայ գրոսմայստերները` Քափել լա Գրանդում

Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և ընթանում է առաջին տեղում: Նույնպիսի արդյունք ունի եգիպտացի գրոսմայստեր Բասեմ Ամինը, բայց նա հայ գրոսմայստերին զիջում է լրացուցիչ գործակիցներով:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Դավիթ Հարությունյանը, Տիգրան Ղարամյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ունեն 3-ական, Գևորգ Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանցը` 2,5-ական, Եվգենյա Դոլուխանովան, Կարինա Համբարձումովան, Տաթև Աբրահամյանը` 2-ական միավոր:

Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին մնում է հինգ տուր:
 

Հայ գրոսմայստերները` Քափել լա Գրանդում