06/03/2012 12:20
Թուրք ցանցահենները ոստիկանության փաստաթղթեր են «ձեռք գցել»
Ցանցահենների "RedHack" խումբը անցած շաբաթ կոտրել էր Անկարայի ոստիկանական բաժանմունքի կայքը և գաղտնի տեղեկություն ձեռք բերել այնտեղից:
Խմբի անդամներից մեկը «Radikal» պարբերականի հետ էլեկտրոնային փոստի միջոցով ունեցած հարցազրույցում նշել է, Ոստիկանության բաժանմունքի կայքում գաղտնի փաստաթղթերից մեկի գաղտնաբառը եղել է «123456»: «Հարցը նրանում է, թե որքան լուրջ կարող են լինել ոստիկանական ուժերը, եթե նրանք պահում են իրենց գաղտնի ֆայլերը այդպիսի գաղտնաբառի տակ: Անկարայի ոստիկանությունը փորձել է պաշտպանվել` ասելով, որ դա տեղի է ունեցել ոչ թէ ցանցահենների հմտության, այլ իրենց գաղտնաբառի պարզության պատճառով: Ինձ հետաքրքիր է, թէ ինչ կասեին ողջ աշխարհի ոստիկանական ուժերը` լսելով այս ինքնապաշտպանության մաասին»,-ասել է անդամներից մեկը: