Հայաստանի ընտրանին նահանջեց 3 տեղով
07/03/2012 14:25

Հայաստանի ընտրանին նահանջեց 3 տեղով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Հայաստանի ընտրանին, չնայած ստուգողական խաղում հաղթել է Կանադայի հավաքականին, նահանջել է 3 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը: Մեր թիմն այժմ իր ակտիվում 601 միավոր ունի:

Իսկ սանդղակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի ֆուտբոլային ընտրանին: Նրան հաջորդում են Հոլանդիայի ու Գերմանիայի հավաքականները:

1. Իսպանիա-1561 միավոր
2. Հոլանդիա-1379
3. Գերմանիա-1332
4. Ուրուգվայ-1285
5. Բրազիլիա-1157
6. Անգլիա-1121
7. Պորտուգալիա-1106
8. Արգենտինա-1102
9. Իտալիա-1062
10. Խորվաթիա-1049
11. Դանիա-1025
12. Ռուսաստան-1003
29. Չեխիա-762
44. Հայաստան-601
85. Բուլղարիա-406
148. Մալթա-152

Հ. Գ. Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում ընդգծված են:

Հայաստանի ընտրանին նահանջեց 3 տեղով