.jpg)
15/03/2012 18:49
Եվս մեկ ընկերական խաղ` հունիսի 5-ին
ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հաղորդել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է պայմանագիր` հունիսի 5-ին Երևանում Հայաստան-Ղազախստան հանդիպման անցկացման վերաբերյալ: