16/03/2012 09:55
ՄԱԿ-ը մարդասիրական առաքելություն է ուղարկում Սիրիա
ՄԱԿ-ը հայտարարել է, որ կմիանա Սիրիա ուղարկվելիք մարդասիրական առաքելությանը:
ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավար Վալերի Ամոսը նշել է, որ տեխնիկական անձնակազմին կուղեկցի Սիրիայի իշխանությունը, որպեսզի հավաքվի տեղեկատվություն՝ ընդհանուր հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
BBC-ն գրում է, որ Վ. Ամոսն ասել է նաև, որ ՄԱԿ ներկայացուցիչները կայցելեն նաև Սիրիայի Հոմս, Համա և Դերաա քաղաքներ, որտեղ հակակառավարական բողոքի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ:
Ամոսը նաև ընդգծել է, որ մարդասիրական կազմակերպությունների համար սիրիական կառավարությունը երկրում պետք է ապահովի անարգել հասանելիություն: