Ադիբեկյանը՝  ինֆորմացիոն խողովակների ու ընտրությունների մասին
29/03/2012 17:58

Ադիբեկյանը՝ ինֆորմացիոն խողովակների ու ընտրությունների մասին

«Դիտարկումները ցույց են տալիս, որ նախընտրական քարոզարշավի լուսաբանումը տարբեր հեռուստաընկերությունների կողմից կլինի ավելի անաչառ, քանի որ արդեն նկատելի է, որ ինֆորմացիոն խողովակները հավասար վերաբերմունք են ցուցաբերում տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ, ու ամենակարևորը` գնահատականներ չեն տալիս»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում իր կանխատեսումները լագրողների հետ կիսեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ապա ողջունեց այն փաստը որ Հ1-ը սկսել է անկողմնակալ տեսանյութեր ցուցադրել ՀԱԿ-ի միջոցառումների մասին:

Ադիբեկյանը տեղեկացրեց, որ իրենց տվյալներով՝ ժողովուրդն ամենաշատը վստահում է «Շանթ», հետո` «Արմենիա», Հ2 ապա՝ Հ1 հեռուսատաընկերություններին:

Ինչ վերաբերում է ընտրությունների նկատմամբ ժողովրդի ունեցած կարծիքի ուսումնասիրությանը, ապա՝  Ա. Ադիբեկյանի խոսքերով, ընտրող հասարակության 2/3-ն արդեն որոշել է, թե ում է ընտրելու, հետևաբար` քարոզարշավն ուղղված է լինելու մնացած 40 տոկոսին կողմնորոշելուն։ Բայց, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ այդ 40 %-ի 20 %-ն էլ չի մասնակցի ընտրություններին, ապա չկողմնորոշվածների թիվը կնվազի մինչև 20 %-ի։

Ա. Ադիբեկյանն ընդգծեց, որ հենց այս մարդիկ են, որ հետևում են հեռուսատեսությամբ հեռարձակվող քաղաքական գովազդներին ու նախընտարական քարոզարշավի լուսաբանմանը:
 

Ադիբեկյանը՝ ինֆորմացիոն խողովակների ու ընտրությունների մասին