Փոփոխություններ 2-րդ տուրի խաղացանկում
29/03/2012 19:36

Փոփոխություններ 2-րդ տուրի խաղացանկում

Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության դաշտի տեր ակումբների դիմումները` պայմանավորված մարզադաշտերի խոտածածկի վիճակով, ՀՖՖ-ն տեղափոխել է մարտի 31-ին և ապրիլի 1-ին նշանակված 2-րդ մրցափուլի 3 հանդիպում:

«Իմպուլս»-«Միկա» հանդիպումը, այսպիսով, կկայանա մարտի 31-ին, Երևանի «Միկա» մարզադաշտում, ժամը 16:00-ին: «Ուլիս»-«Գանձասար» խաղը կանցկացվի ապրիլի 1-ին, Իջևանի «Արնար» մարզադաշտում, ժամը 15:00-ին: Իսկ «Արարատ»- «Շիրակ» հանդիպումը պլանավորված է ապրիլի 1-ին, Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում, ժամը 15:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:
 

Փոփոխություններ 2-րդ տուրի խաղացանկում