Չմակնշված ձվի խմբաքանակ է հայտնաբերվել
29/03/2012 18:30

Չմակնշված ձվի խմբաքանակ է հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ: Ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ՝ ձվի նշված խմբաքանակը շուկայից ամբողջությամբ դուրս բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ծառայությունը կոչով դիմում է քաղաքացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, իսկ նման խախտումների դեպքեր հայտնաբերելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով (45-74-21)»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
«Ահազանգը ստացել ենք Գյումրիից, որտեղ էլ մեր ծառայության աշխատակիցները հայտնաբերել են, որ ձուն որևէ ընկերության չի պատկանում, այլ ներկրվել է ֆիզիկական անձի կողմից, և փչացած է: Երևանում ևս չմակնշված ձվի խմբաքանակ է հայտնաբերվել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում, որը ներկրված է եղել Ուկրաինայից»,- նշեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

Նրա հավաստմամբ` այժմ աշխատանքներ են տարվում ձվի խմբաքանակի ներկրողների և իրացնողների ինքնության պարզման ուղղությամբ:

Չմակնշված ձվի խմբաքանակ է հայտնաբերվել