.jpg)
Բաքու է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը
ԱՄՆ պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Էրիկ Բոսվելն ապրիլի 3-ին կայցելի Ադրբեջան:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատնից:
Բոսվելը Բաքու կատարելիք այցի շրջանակներում կքննարկի մի խումբ անձանց ձերբակալությունը, որոնք մեղադրվում են իրանական հատուկ ծառայությունների դրդմամբ Ադրբեջանի տարածքում գտնվող ԱՄՆ և Իսրայելի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: