.jpg)
«Բավարիան» երկարաձգեց պայմանագիրը Տիմոշչուկի հետ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկի պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգվել է ևս մեկ տարով: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Տիմոշչուկը «Բավարիայի» հետ պայմանագիր է ստորագրել 2009-2010 թթ. մրցաշրջանից առաջ` 3+1 սխեմայով: Դա նշանակում է, որ եռամյա ժամկետի ավարտից հետո համաձայնագիրը կարող է երկարաձգվել մեկ տարով` պայմանով, որ նա բավարար չափով պաշտոնական հանդիպումների մասնակցած լինի: Այդ պայմանը կատարված է. ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին մասնակցել է 31 խաղի, որը մյունխենյան ակումբի անցկացրած հանդիպումների 72 տոկոսն է կազմում: Դա նույնիսկ ավելին է, քան անհրաժեշտ է: Այսպիսով` 2012 թ. հուլիսի 1-ից Տիմոշչուկի հետ պայմանագրի ժամկետն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս մեկ տարով: