.jpg)
Հ.Հարությունյան. Եթե կորցնենք Ղարաբաղը՝ կկորցնենք մեր ապագան
«Հայաստանի համար առաջին խնդիրը զինադադարի պահպանումն է։ Լավ է, վատ է, սնայպերները խփում են, ինչ է, բայց այս վիճակն ավելի լավ է, քան այն, որ մենք պատերազմի մեջ մտնենք։ Ղարաբաղյան խնդրի լուծումը մեր ժողովրդի համար սոցիալական, տնտեսական խնդիրներից վեր է»,- Aysor.am-ի լրարգողի հետ ունեցած զրույցում, խոսելով Արցախյան խնդրի լուծման հնարավորությունների շուրջ, ասաց «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։
Պատգամավորը նշեց, որ հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում այսօր գործող նախագահն իրական մրցակից չունի, քանի որ «ոչ ոք նրա նման Ղարաբաղի խնդիրը չի պատկերացնում»։ «Ես հավատացած եմ, որ մինչև նախագահական երկրորդ ժամեկետի ավարտը, մինչև 2018թ., Ղարաբաղի խնդիրը եթե 100 %-ով չլուծվի էլ, այնուամենայնիվ, մենք կունենանք անվտանգ Ղարաբաղ ու անվտանգ Հայաստան։ Եթե մենք կորցնենք Ղարաբաղը, մենք որպես պետություն և ազգ կկորցնենք մեր ապագան»,- ընդգծեց Հ. Հարությունյանը։