.jpg)
Բիշարյան. «Ձեր ասած վարորդը 2 ինստիտուտ է վերջացրել...»
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ կուսակցության այլևս նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը պարզապես հրաժարվել է իր պաշտոնից, չի լքել և չի լքելու կուսակցությունը: Նա ասաց նաև, որ հարցը պետք չէ քաղաքականացնել:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՕԵԿ համամասնական ցուցակը եզրափակում է ԱԱԽ անձնակազմի վարորդ Արթուր Մարգարյանը, ինչը վկայում է, որ ՕԵԿ-ում կադրային խնդիր կա, Հ. Բիշարյանն արձագանքեց. «Ցուցակում ներառված մարդիկ բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն: Նույն ձեր ասած վարորդը երկու ինստիտուտ է ավարտել»,- հավաստիացերց Բիշայանը և հավելեց, որ ՕԵԿ-ն իր ցուցակում ներգրավել է սոցիալական տարբեր շերտերի ու խավերի ներկայացուցիչների:
Ինչ վերաբերում է ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից ընտրողների թվաքանակի վերաբերյալ հրապարակմանն ու ՀՀ ընդհանուր բնակչության ԱՎԾ տվյալներին, ՕԵԿ անդամը նշեց, թե հիմքեր չունի կասկածելու թվերի անհամապատասխանությանը:
«Ես հիմքեր չունեմ չհավատալու պետական մարմինների հրապարակած թվերին: Խնդիրն ավելի խորքային կերպով չեմ ուսումնասիրել, որպեսզի իմ կարծիքը հայտնեմ»,- ասաց Հ. Բիշարյանը: Լրագրողի դիտարկմանը, թե տիրապետո՞ւմ է արտագաղթի թվերին, նա նկատեց. «Ես լուսնի վրա չեմ ապրում և ամեն բան լավ հասկանում ու տեղյակ եմ»: