Լիբիայի հարավում բախումների հետևանքով 70 մարդ է զոհվել
29/03/2012 11:12

Լիբիայի հարավում բախումների հետևանքով 70 մարդ է զոհվել

Տրիպոլիից 600 կիլոմետր դեպի հարավ` Սեբհա քաղաքում, տարբեր ցեղերի անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ:

Լիբիական կառավարության մամլո խոսնակը հայտարարել է նաև, որ ևս 150 մարդ վիրավոր է:

Երկրի կառավարությունն այդ տարածաշրջան է ուղարկել 1500 զինվոր: Ինչպես գրում է BBC-ն, բանակցությունները շարունակվում են:

Ըստ BBC-ի թղթակցի, քաղաքում կարգուկանոնի վերականգնումը կլինի փորձություն` նոր լիբիական կառավարության համար:
 

Լիբիայի հարավում բախումների հետևանքով 70 մարդ է զոհվել