.jpg)
Ամփոփվեցին «Իմ ռուս ընկեր» օլիմպիադայի արդյունքները
Այսօր «Մոսկվայի տանը» ամփոփվեցին «Իմ ռուս ընկեր» թեմայով օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադային մասնակցել են 22 դպրոցներ, այդ թվում «Այբ» ավագ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները: «Նման օլիմպիադաների աշակերտները, սովորաբար, դժվարությամբ են մասնակցում, բայց այս օլիմպիադայի մասնակիցների ոգևորությունը մեծ էր»,-նշեց օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:
Պ. Բալայանի հավաստմամբ, իրենք պահպանել են օբյեկտիվությունը` ընտրելով լավագույն աշխատանքները:
Օլիմպիադայի հաղթողները ստացան նվերներ`տեխնիկական սարքերի տեսքով: