.jpg)
Պակիստանում հարձակման զոհ են դարձել ՄԱԿ-ի աշխատակիցները
Պակիստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից 2-ը` ՄԱԿ-ի աշխատակիցներ, ևս 5 հոգի վիրավորվել է:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ` զինված մարդիկ կրակ են բացել միկրոավտոբուսի ուղղությամբ, որում այդ պահին գտնվել են ՄԱԿ-ի սննդի և գյուղմթերքի կազմակերպության անդամները:
2-րդ հարձակումը տեղի է ունեցել Կվետա նահանգում, որտեղ ևս չարագործները կրակ են բացել միկրոավտոբուսի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 4-ը վիրավորվել է:
Նշվում է, որ միջադեպերի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: